Նորութիւններ

ՅԱՐԳԱՆՔԻ ՏՈՒՐՔ ԾԻԾԵՌՆԱԿԱԲԵՐԴՈՒՄ

05 Հուլիս 2017

  Խ. Աբովեանի անուան հայկական պետական մանկավարժական համալսարանում տասնեօթ երկրներից ժամանած մէկամսեայ վերապատրաստութիւն անցնող շուրջ վեց տասնեակ սփիւռքահայ ուսուցիչների ուսումնառութեան առաջին օրն իսկ նշանաւորուեց Ծիծեռնակաբերդ պատմական այցով:
  Ուսուցիչները եւ կազմակերպիչները, նախ, ծաղկեպսակ դրեցին Եղեռնի նահատակների յուշահամալիրում, ապա այցելեցին Ցեղասպանութեան թանգարան-ինստիտուտ: Նրանցից շատերը առաջին անգամ էին լինում այստեղ. ապշած էին պատմական վաւերաթղթերի, խօսուն լուսանկարների, ցուցանմոյշների առատութիւնից: Ուսուցիչները յուզված միմեանց պատմում էին իրենց գերդաստանի թափառական-ողբերգական հաւաքական կենսագրութիւնը՝ քանիսը փրկուեցին, քանիսը մնացին ճանապարհներին:
  Առանձակի հետաքրքութեամբ էին պատմութեան դասերը իւրացնում հայաստանաճանաչողութեան ճանապարհը բռնած ռուս եւ ռումինացի ուսանողները, ովքեր «Սփիւռք» Գիտաուսումնական կենտրոնոմ կատարում են հայերէնի եւ հայկական մշակոյթի իւրացման իրենց առաջին քայլերը:
  Այդ օրուայ տպաւորութիւնը նրանք դեռ երկար կ'իմաստաւորէն: