Նորութիւններ

«ՍՓԻՒՌՔ» ԳԻՏԱՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՀԻՒՐՆ Է ԽՄԲԱԳԻՐ ԱՆՆԱ ԳԻՒԱՐԳԻԶԵԱՆԸ

20 Ապրիլ 2017

  Ապրիլի 19-ին «Սփիւռք» Գիտաուսումնական Կենտրոնը հիւրընկալել էր Մոսկուայում լոյս տեսնող երկլեզու «Ժամ» կրթամշակութային պարբերականի հիմնադիր եւ խմբագիր Աննա Գիւարգիզեանին: Հանդիպմանը ներկայ էին համալսարանի օտար լեզուների դասաւանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ, Պրօֆ. Մելանիա Աստուածատրեանը, բանասիրական բաժանմունքի դեկան, դոցենտ Աշոտ Գալստեանը, Կենտրոնի տնօրէն, Համալսարանի Հայ նոր եւ նորագոյն գրականութեան եւ նրա դասաւանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ, Պրօֆ. Սուրէն Դանիէլեանը: Զրոյցի ընթացքում քննարկուեցին համագործակցութեան, հայ մասնագէտների՝ ռուսական պարբերականներում տպագրուելու հնարաւորութիւնները: